Բոդ. ՀՀ Բույսեր

Բոդ (լատ.՝ Caucalis), ջամջամ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4-5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բոդ տափակապտուղ (C. platycarpos)։

Նկարագրություն
Ցողունը ճյուղավորվող է, ակոսավոր, բարձրությունը՝ մինչև 35 սմ. Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են։ Ցողունը և տերևները ծածկված են կոշտ մազիկներով։ Ծաղիկները սպիտակ են կամ կարմրավուն։ Պտուղը մերկ է, ամուր, հիմքում՝ կարթաձև։ Պարունակում է ֆլավոնոիդ, եթերայուղ, ճարպ, պոլիացելինային միացություններ։ Երիտասարդ ընձյուղներն ուտելի են։

Տարածումը Հայաստանում
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, ճամփեզրերին, երբեմն աղբոտում ցանքերը։

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում