Բադախոտ. ՀՀ Բույսեր
Բադախոտ (լատ.՝ Glyceria), փսիկախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ բադախոտ ծալքավոր (G.plicata), բադախոտ եղեգնաձև (G. arundinaceae) և բադախոտ լողացող (G. fluitans)։
Ձևաբանություն
Ունի սողացող կոճղարմատ։ Ցողունն ուղղաձիգ է կամ հիմքում ծնկաձև ծալված, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, լեզվակավոր։ Ծաղկաբույլը խիստ ճյուղավոր, փռված հուրան է, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է հունիս-օգոստոսիև։ Պտուղը հատիկ է։ Ուտելի է։ Հատիկներից պատրաստում են մանրաձավար։ Կերաբույս է ընտանի, վայրի կենդանիների և ջրլող թռչունների ու ձկների համար։
Տարածվածությունը Հայաստանում
Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Ճահճային խոնավասեր բույս է, աճում է լճերի, գետերի, արհեստական ջրամբարների ափերին։