Սպիտակածաղիկ. ՀՀ Բույսեր

Սպիտակածաղիկ (լատ.՝ Leucanthemum), մարգագետնային երիցուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 (այլ տվյալներով՝ 20) տեսակ։

Ստուգաբանություն
Դասի լատիներեն անվանումը ծագել է հին հուն․՝ λευκός - «սպիտակ» և ἄνθεμον - «ծաղիկ» բառերից։ Իսկ ռուսերեն անվանումը գալիս է «Նիվա» բառից։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սպիտակածաղիկ խորհրդային (լատ.՝ Լ. vulgare)։

Տարածում
Հանդիպում է Տավուշի, Լոռու, Արագածոտնի մարզերի միջին լեռնային գոտում։ Աճում է գրեթե ամենուրեք, աղբոտում բանջարանոցները։ Չարորակ մոլախոտ է։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ խորը կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, որի եզրային ծաղիկները լեզվակավոր են, սպիտակ, իսկ կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը գլանաձև, հիմքում սեղմված սերմիկ է։ Ծաղիկների եփուկն օգտագործում են որպես միզամուղ։ Մեղրատու է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում