Կտավախոտ. ՀՀ Բույսեր
Կտավախոտ (լատ.՝ Linaria), կտավատախոտ, վուշախոտ, խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ:
Աշխարհագրական տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է քարքարոտ, խճոտ լանջերին, ժայռերի մեջ, հրաբխային ապարաթափվածքներում, անտառատափաստաններում, անտառի բացատներում և անտառներում, ենթալպյան մարգագետիններում (700-2300 մ բարձրություններում) և այլն։ Կատվախոտ բրգաձևը (K. pyramidata) հանդիպում է Արայի լեռան խառնարանում (1500-2400 մ բարձրություններում՝ Ծաղկավանքի բնասահմանում)։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը հիմնականում կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները նստադիր են, գծանշտարաձև, հերթադիր կամ փնջերով։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հասկանման, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն, կապույտ կամ սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը տուփիկ է, սերմերը՝ փափուկ, սկավառակաձև։
Կտավախոտը բժշկության մեջ
Որոշ տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ, գլիկոզիդներ, ասկորբինաթթու, կարոտին և այլն։ Մեղրատու է և գեղազարդիչ։ Մոլախոտ է։
Տեսակները
Հայտնի է 29 տեսակ։ Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ Կտավախոտ սովորական (L․ vulgaris), Կտավախոտ հայկական (L․ armeniaca), Կտավախոտ խոշորածաղիկ (L․ grandiflora), Կտավախոտ քրդական (L․ Kurdica) և այլն։