Գեղմնածաղիկ. ՀՀ Բույսեր

Գեղմնածաղիկ (լատ.՝ Erianthus), դաշտավլուկազգիևերի (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 45 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ գեղմնածաղիկ ռավենյան (լատ.՝ Erianthus ravennae)։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Արաքս գետի ափերին, առաջացնում է խոշոր, կոշտ ու ամուր ճիմ, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Ցողունն ամուր է, մերկ, բարձրությունը՝ 100-250 սմ ծաղկաբույլը խիստ ճյուղավորվող, նշտարաձև, գորշաթավ հուրան է։ Հասկիկները պատված են երկար մազիկներով։ Հասկաթեփուկները կարմրավուն են։ Ծաղկում է օգոստոսի վերջերից մինչև հոկտեմբեր։ Պտուղը հատիկ է։ Ցողուններից ու տերևներից հյուսում են զամբյուղներ, խսիր և այլն։ Արտակարգ գեղեցիկ բույս է, օգտագործվում է ձմեռային ծաղկեփնջեր պատրաստելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում