Չորապտեր. ՀՀ Բույսեր

Չորապտեր (լատ.՝ Cheilanthes), բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 13 (այլ տվյալներով՝ 80) տեսակ։

Կենսաբանական նկարագրում

Բարձրությունը 10-15 սմ։ Տերևները (վայաներ) փետրաձև են կամ բարդփետրաձև, ստորին մակերեսը՝ մազիկներով կամ թաղանթով պատված։ Կլորավուն սորումները (սպորանգիումերի խմբեր) եզրային են՝ դասավորված ջիղերի ծայրերին և ծածկված տերևի դեպի ստորին մակերեսը ոլորված ծայրով (դա նսպաստում է երկարատև երաշտի պայմաններին դիմանալու)։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • չորապտեր մարանտային (լատ.՝ Ch. Marantae),
  • չորապտեր պարսկական (լատ.՝ Ch. persica)
  • չորապտեր արծվապտերային (լատ.՝ Ch. pteridioides)։

Տարածում

Հանդիպում է Տավուշի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ժայռաճեղքերում, չոր լանջերին, թփուտներում, նոսրանտառներում։

Արծվապտերային չորապտերի հազվագյուտ տեսակ է, հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է ժայռերի տակ, գրանոդիորիտային ապարների ճեղքերում (ստորին և միջին լեռնային գոտիներում, կիսաանապատներում), գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Անհրաժեշտ է հսկողություն սահմանել այս բույսի պոպուլյացիաների նկատմամբ և ներառնել Երևանի բուսաբանական այգու հայկական ֆլորայի պտերների բաժնի բլրի վրա։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում