Թխակակաչ. ՀՀ Բույսեր

Թխակակաչ (լատ.՝ Glaucium), կակաչազգիների ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 23, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ եղջերավոր թխակակար (Glaucium corniculatum), խոշորածաղիկ թխակակաչ (Glaucium grandiflorum), նրբագեղ թխակակաչ (Glaucium elegans)։

Տարածվածություն

Տարածված է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում՝ մինչև միջին լեռն, գոտի։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ցանքերում։

Արտաքին տեսք

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 10-15 սմ և ավելի։ Տերևները փետրաբաժան են, քնարաձև, թխակապույտ։ Ծաղիկները մեկական են, գագաթնային կամ տերևանութային, դեղին, նարնջագույն, կարմիր։ Ծաղկում են մայիս-հուլիսին։ Պտուղը երկար-գլանաձև, պատիճանման, կեղծ միջնապատով, երկփեղկ տուփիկ է։ Սերմերը սև են, բավականին խոշոր։ Արմատները պարունակում են կաթնանման հյութ։ Երեք տեսակներն էլ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ։

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում