Ճահճաեղինջ. ՀՀ Բույսեր

Ճահճաեղինջ (լատ.՝ Lycopus), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 14 տեսակ։

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • ճահճաեղինջ եվրոպական (լատ.՝ L. europaeus)
  • ճահճաեղինջ բարձր (լատ.՝ L. exaltatus)։

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (Արարատի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլն)՝ ստորին և միջին լեռն, գոտիներում։ Բարձր ճահճաեղինջ հանդիպում է միայն Լոռու մարզում (Ձորագետի կիրճ, Ստեփանավան)։ Աճում է գետերի, առուների ափերին, գերխոնավ վայրերում, ճահճուտներում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը հասարակ է կամ ճյուղավորվող, կանգուն, քառանիստ, թավոտ կամ մերկ, բարձությունը՝ 40-80 (120) սմ։ Տերևները երկարավուն-ձվաձև են՝ փետրաձև խորը կտրտված, մազմզուկապատ։ Ծաղիկները տերևածոցերում են, մանր, սպիտակ՝ ծիրանագույն բծերով։ Ծաղկում է հուլիսին։

Պտուղը եռանիստ ընկուզիկ է։ Ընկույզ հարթ է, ճահճաեղինջ ունի յուրահատուկ հոտ, որի պատճառով անասունները չեն ուտում։

Նշանակություն և կիրառում

Պարունակում է աղաղանյութեր։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, սիրտանոթային, հանգստացնող միջոց։ Հյութից ստանում են սև և մուգ դարչնագույն ներկեր։ Մեղրատու է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում