Դիվաձար. ՀՀ Բույսեր

Դիվաձար (լատ.՝ Adiantum), ջրհորի գինձ , գիսակ, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա պտեր։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 185), ՀՀ-ում՝1 տեսակ՝ վեներայի դիվաձար մազիկներ (Adiantum capillus-veneris)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խոնավ վայրերում, ժայռաճեղքերում, լեռն, առվակների ափերին։

Արտաքին տեսք

Կառուցվածք
Կոճղարմատը գետնատարած է կամ գրեթե կանգուն՝ պատված շագանակագույն կամ սև թեփուկներով։ Տերևները (երկար.՝ մինչև40 սմ) նուրբ են, բաց կանաչավուն, բարդփետրաձև։ Տերևակոթունը մուգ շագանակագույն է, փխրուն և փայլուն։

Բազմացումը
Բազմանում են սպորներով, որոնք առաջանում են ամռանը՝ տերևի ստորին մակերեսի վրա՝ սպորանոթներում (սորուսներում)։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ կոճղարմատներով։

Դիվաձարը բժշկության մեջ
Դեղաբույս է. պարունակում է գալաթթու, շաքար, լորձ և այլն։ Կոճղարմատն օգտագործում են հազի ժամանակ և որպես միզամուղ ու լուծողական։ Մշակության մեջ օգտագործում են որպես գեղազարդիչ բույս։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում