Կեռոն. ՀՀ Բույսեր
Կեռոն (լատ.՝ Typha), որձախոտ, կերոն, ջրեղեգ, կատվագի, խոտեղեգ, կեռոնազգիների ընտանիքի բազմամյա, ճահճային կամ ջրաճահճային կոճղարմատավոր բույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը գլանաձև է, կանգուն, բարձրանում է՝ 80-250 սմ։ Տերևները հերթադիր գծաձև են։ Ծաղկաբույլը խիտ, գլանաձև, մուգ շագանակագույն կողր է (գտնվում է ցողունի գագաթին), որի վրա հաջորդում են իգական (ներքևում) և արական (վերևում) մանր ծաղիկները։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը թռչող ընկուզիկ է։
Նշանակություն
Կոճղարմատները պարունակում են 44,2-57,2 % օսլա, շաքարներ, գլիկոզիդներ, վիտամին C և այլն, տերևները (մինչև ծաղկելը)՝ 71-82,2 մգ % վիտամիններ։ Կոճղարմատն ուտելի է, կարելի է պատրաստել մարինադ, ստանալ ալյուր և այլն։ Ցողուններից և տերևներից պատրաստում են զամբյուղներ, ծաղկամաններ, խսիր և այլն։ Որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են Երևանի բուսաբանական այգում։
Տեսակներ
Հայտնի է 15, ՀՀ-ում՝ 5 տեսակ.
- Կեռոն լայնատերև (L. latifolia),
- Կեռոն Լաք Ամանի (T.laxmanii),
- Կեռոն նեղատերև (T. angustifolia),
- Կեռոն դոմինիկյան (T. domingensis)
- Կեռոն փոքր (T.minima)։
Տարածում
Տարածված է Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է գետերի, բնական և արհեստական լճերի, ջրամբարների ափերին, ճահճուտներում (800-2400 մ բարձր-ներում)։