Ճարտարուկ. ՀՀ Բույսեր

Ճարտարուկ (լատ.՝ Draba), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 400 (այլ տվյալներով՝ 300) տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը խավոտ է, պարզ կամ ճյուղավորվող, բարձրություն՝ 4-50 սմ։ Տերևներն ամբողջական են, արմատամերձները՝ վարդակում, ցողունայինները նստադիր են կամ բացակայում։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 9 տեսակ՝

  • ճարտարուկ Արարատի (լատ.՝ D. araratica),
  • ճարտարուկ պատիճավոր (լատ.՝ D. sillquosa),
  • ճարտարուկ անտառային (լատ.՝ D. nemorosa) և այլն։

Տարածում

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարգերի միջին լեռնային, ենթալպյան, ալպյան գոտիներում։ Աճում է ժայռերին, խճոտ և քարքարոտ վայրերում, թփուտներում, վարելահողերում և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում