Զամբյուղախոտ. ՀՀ Բույսեր

Զամբյուղախոտ (լատ.՝ Briza) , դողդողուն, շոնտև, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է, կանգուն, բարձրությունը ՝ 10-100 սմ։ Տերևները գծաձև են։ Ընդհանուր ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ խոշոր, բազմածաղիկ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։ Գեղազարդիչ է։

Տեսակներ
Հայտնի է մոտ 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ զամբյուղախոտ միջին (B.media) և զամբյուղախոտ բարձր (B.elatior)։

Տարածում
Տարածված է Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Աճում է անտառների բացատներում, ենթալպյան մարգագետիններում՝ բավարար խոնավության պայմաններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում