Խոզանուկ. ՀՀ Բույսեր

Խոզանուկ (լատ.՝ Setaria), խոզանխոտ, դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։

Տեսակներ

Հայտնի է ավելի քան 120 (այլ տվյալներով՝ 150), ՀՀ-ում՝4 տեսակ՝

  • խոզանուկ թխակապույտ (Տ. glauca),
  • խոզանուկ կպչուն (Տ. verticillata),
  • խոզանուկ կանաչ (Տ. viridis)
  • խոզանուկ իտալական (Տ. italica)։

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ցանքերում, ճամփեզրերին, աղբոտ վայրերում և այլն։ Չարորակ մոլախոտ է։

Կենսաբանակն նկարագիր

Արմատային համակարգը հզոր է։ Ցողունը ուղիղ է, բարձրությունը ՝ մինչև 50 (100) սմ, թփակալման հանգույցներից՝ ճյուղավորվող։ Հիմնականում մերկ է, ծաղկաբույլի մոտ՝ թույլ թավոտ։ Տերևները հարթ են, նեղ, գծանշտարաձև։ Ծաղկաբույլը գլանաձև, հասկանման հուրան է։ Հասկիկները երկգույն Են՝ շրջապատված խոզաններով։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը հատիկ է։

Կիրառություն և նշանակություն

Որոշ տեսակներ պարունակում են ալկալոիդներ։ Հատիկներից ստանում են սպիրտ։ Կերային են (մինչև թփակալելը) և գեղազարդիչ (ծաղկաբույլերն օգտագործում են ձմեռային ծաղկեփնջերում)։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում