Իժալեզու. ՀՀ Բույսեր

Իժալեզու օձալեզու (լատ.՝ Ophioglossum), իժալեզվազգիների ընտանիքի պտերների ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Բազմամյա խոտաբույս է, բարձրությունը՝ 3-30 սմ։ Տերևները գոյանում են մեկական՝ ամեն տարի, աճում են դանդաղ։ Տերևը սահմանազատված է սպորակիր (պտղատու, առաջանում է գծաձև հասկ՝ կազմված երկշարք սպորանգիումներից, որոնք ընկըղմվում են տերևի հյուսվածքի մեջ) և վեգետատիվ (անպտուղ, երկարավուն-ձվաձև, ամբողջաեզր, թեթևակի մսալի, կանաչ) մասերի։ Գամետոֆիտները (նախածիլեր) պալարանման են, երկսեռ, բազմամյա, զարգանում են հողում (զուրկ են քլորոֆիլից)։

Տեսակներ

Հայտնի է 45, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ իժալեզու հասարակ (Օ. vulgtum)։

Տարածում

Հանդիպում է Սյունիքի (գյուղ Ծավ), Կոտայքի (գյուղ Արզական) մարզերում։ Աճում է խոնավ անտառներում, գետափերին, թփուտանման մացառուտներում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նշանակություն

Ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես վերքերն ամոքող միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում