Գեղավեր. ՀՀ Բույսեր

Գեղավեր (լատ.՝ Cirsium), տատասկ, փշփշուկ, բորիկոնիմ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200, ՀՀ-ում՝ 17 տեսակ՝ թարթիչավոր գեղավեր (C.ciliatum),ալեհեր գեղավերը (C. incanum), անատոլիական գեղավերը (C. anatolicum), սովորական գեղավերը(C. vulgare) և այլն։ Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։

Տարածվածությունը

Աճում է ամենուր, վնասում լեռնատափաստանային և բարձրադիր գոտիների հացաբույսերը, բազմամյա խոտաբույսերը, աղբոտում ցելերը։ Ցողունը կանգուն է, բարձր՝ 40- 200 սմ։

Կառուցվածքը

Տերևները երկարավուն-նշտարաձև են, եզրերը՝ բլթակաձև կլորված կամ ամբողջական, փշոտ։ Զամբյուղները խմբված են ողկուզանման կամ գլխիկահուրանանման ծաղկաբույլերում։ Ծաղիկները խողովակավոր են, կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակավուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Սերմերը մերկ են, հարթ՝ կողքերից սեղմված։

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ, ինսուլին, ալկալոիդներ, վիտամին C և այլն։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է քաղցկեղի, վերգետնյա մասի եփուկը՝ ստամոքսացավի, գլխացավի, նևրոզի, նյութափոխանակության խանգարման ժամանակ, նաև որպես հակաբորբոքային, լեղամուղ, քրտնաբեր, ցավագըրկող միջոց։ Թարմ ծաղիկներն օգտագործում են բերանի տհաճ հոտի դեպքում, սերմերից ստացվող յուղը՝ օճառի արտադրության մեջ։ Որոշ տեսակներ օժտված են միջատասպան հատկությամբ։ Մեղրատու է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում