Առյուծատամ. ՀՀ Բույսեր

Առյուծատամ (լատ.՝ Leontodon), առյուծաժանի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ առյուծատամ թավոտ (L. hispidus), առյուծատամ խորդուբորդ (L. asperrimus), առյուծատամ գանգուր (L. crispus)։ Աճում է գրեթե բոլոր մարզերի միջին և վերին լեռն, գոտիներում, մերձալպյան, ալպյան ու չոր մարգագետիններում, քարքարոտ լանջերին։

Ձևաբանություն
Ցողունը պարզ է, երբեմն՝ ճյուղավորվող, բարձր, ՝ 10-50 սմ. Տերևներն ամբողջական են կամ կտրտված՝ մերձաոմատային վարդակներում։ Ծաղկաբույլը զամբյուղ Է, ծաղիկները՝ դեղնավուն, երբեմն՝ նարնջակարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր գլանաձև կամ իլիկաձև սերմիկ է։ Մեղրատու և գեղազարդիչ է։

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում