Ոզնախոտ. ՀՀ Բույսեր

Ոզնախոտ (լատ.՝ Dactylis glomerata), ոգնուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10 տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ոզնախոտ հավաքված (D. glomerata)։

Տարածված է գրեթե բոլոր մարզերի մարգագետնատափաստանային, հետանտառային և ենթալպյան գոտիներում։ Աճում է փուխր, բերրի, ազոտով հարուստ հողերում։

Կենսաբանական նկարագիր

Արմատային համակարգը հզոր է։ Ցողունի բարձրությունը՝ մինչև 1,5մ, տերևները նշտարաձև են, երկար։ Ծաղկաբույլը հուրան Է։ Հատիկները մանր են՝ պարփակված թեփուկների մեջ։ Խաչաձև փոշոտվող։ Ցանքի տարում դանդաղ է զարգանում։ Բարձր բերք է տալիս երկրորդ տարվանից սկսած։

Քիմիական կազմ

Մատղաշ ոզնախոտը արժեքավոր կերաբույս է. պարունակում է վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին)։

Մշակում

Ստվերասեր բույս Է, աճում է փուխր, բերրի, ազոտով հարուստ հողերում։ Տարածված է ԽՍՀՄ անտառատափաստանային և տափաստանային գոտիներում և լեռնային մարզերում։ Ոզնախոտը արժեքավոր կերաբույս Է։ Խոտի բերքատվությունը 70-75 ց/հա Է, հատիկինը՝ 7-10 ց/հա։ 100 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 22,7 կերային միավորի և 2,1 կգ մարսելի պրոտեինի, 100 կգ խոտը՝ համապատասխանաբար 55,0 և 4,5։ Ցանքի նորման՝ 18-20 կգ/հա։ Ցանքը կատարվում է 2-3 խ/սմ, խորությամբ։ Խոտը հավաքում են հուրաններ արձակելուց անմիջապես հետո, սերմը՝ հատիկների մոմային հասունացման փուլում։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում