Մարգարտախոտ. ՀՀ Բույսեր

Մարգարտախոտ (լատ.՝ Mélica), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 80 (այլ տվյալներով՝ 90) տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, բարձր.՝ 30-60 սմ։ Տերևները նեղ գծաձև են, վերին մասում՝ նոսր թավոտ։ Ծաղկաբույլը ողկուզանման, թեքված հուրան է, հասկիկները՝ փոքրաթիվ, կարմրավուն երանգով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը սերմնապտուղ է։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • մարգարտախոտ հակված (M. nutans),
  • մարգարտախոտ բարձր (M. altissima),
  • մարգարտախոտ ատրոպատանյան (M. atropatana),
  • մարգարտախոտ պարսկական (M. persica),
  • մարգարտախոտ տրանսիլվանական (M. transsilvanica),
  • մարգարտախոտ ղրիմյան (M. taurica)։

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, թփուտներում, գետափերին, կիրճերում և ագրոցենոզներում։

Նշանակություն

Մարգարտախոտի բոլոր տեսակները բավարար որակի կերաբույսեր են. պարունակում են մեծ քանակությամբ պրոտեիններ, ճարպեր, վիտամիններ և այլն։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում