Եզնարգել. ՀՀ Բույսեր
Եզնարգել (լատ.՝ Ononis), արորկալ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 70-75, ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ փոքր եզնարգե (Ononis pusilla), վարելահողային եզնարգե (Ononis arvensis), վաղեմի եզնարգել (Ononis antiquorum)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, տափաստաններում, մարգագետիններում, անտառներում և այլն։ Ցողունը կանգուն է, բարձր.՝ 20- 80 սմ՝ փշոտ ճյուղերով կամ առանց փշերի՝ պատված սպիտակ և գեղձային մազիկներով։
Արտաքին տեսք
Տերևները եռաբաժան են կամ պարզ, սղոցաեզր։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ վարդագույն, դեղին, հազվադեպ՝ սպիտակավուն։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։
Եզնարգելը բյշկության մեջ
Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդներ, աղաղանյութեր, եթերայուղեր, սապոնիններ։ Արմատների եփուկն ու ջրաթուրմն օգտագործում են որպես միզամուղ, քրտնաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Որոշ տեսակների տերևներից ու ցողուններից ստանում են դեղին և կանաչ ներկեր։ Մեղրատու է։