Օշակ. ՀՀ Բույսեր

Օշակ (լատ.՝ Dorema), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 2 մ, հիմքում պատված է մահացած տերևների թելանման մնացորդներով։ Տերևները փետրաձև հատված են, հերթադիր, հակադիր, երբեմն՝ օղակադիր։ Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ դեղին կամ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը էլիպսաձև է։

Տեսակներ
Հայտնի է 16 այլ տվյալներով 12, ՀՀ-ում 1 տեսակ՝ Օշակ մերկ (լատ.՝ D. glabrum):

Տարածում
Հարավ–անդրկովկասյան բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան գոգավորության հարավ-արևելյան մասում, Վայոց ձորի (Արենի գետի շրջակայք), Արարատի (Վեդու շրջակայք, Ուրծի և Երախի լեռնաշղթաներ) և Կոտայքի (Զովաշեն գյուղի շրջակայք) մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ ու կավոտ լեռնալանջերին, աղուտներում։

Նշանակություն
Դեղաբույս է, պարունակում է եթերայուղեր, խեժ և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում