Փշակիր. ՀՀ Բույսեր

Փշակիր, փշահովանոցուկ, էխինոֆոր, (լատ.՝ Echinophora), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տեսակներ
Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • փշակիր արևելյան (լատ.՝ E. orientalis)
  • փշակիր բարակատերև (լատ.՝ E.tenuifolia)։

Տարածում
Տարածված է Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին։

Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 20-60 սմ է։ Տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատվածավոր են։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։

Կիրառություն
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում