Հաբլիցիա. ՀՀ Բույսեր

Հաբլիցիա (լատ.՝ Hablitzia), թելուկազգիների ընտանիքի բազմամյա, սողացող խոտաբույսերի միատիպ կովկասափոքրասիական ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ հաբլիցիա կուսարմատանման (H. tamnoides)։

Տարածում
Աճում է Կովկասում։ Տեսակը գրանցված է Ստավրոպոլի երկրամասի և Հյուսիսային Օսիայի (Ալանիա) Կարմիր գրքում։

Տարածումը Հայաստանում
Տարածված է ՀՀ Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, ստվերոտ վայրերում, ժայռերի մեջ։

Կենսաբանական նկարագիր
Երկար, մինչև 3 մ և ավելի է։Տերևները խոշոր են, հերթադիր։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը ափսեաձև է, միասերմ։ Սերմը ոսպանման է, սև, փայլուն։ Գեղազարդիչ է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում