Լերկաբշտիկ. ՀՀ Բույսեր
Լերկաբշտիկ (լատ.՝ Gymnadenia), խոլորձազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ լերկաբշտիկ երկայևաեղջյուր (G. conopsea)։
Անվանում
Այս դասի գիտական անունը գալիս է հին հուն․՝ γυμνός - «մերկ» և ἀδήν - «երկաթ» բառերից։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 15-70 սմ է։ Տերևները երկար են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, բաց գույնի կամ մանուշակակարմրավուն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։
Տարածում
Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, անտառների բացատներում, թփուտներում և այլն։
Նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է լորձնանյութ, ալկալոիդներ և այլն։ Պալարների եփուկն օգտագործում են ստամոքսաղիքային համակարգի, միզապարկի բորբոքային հիվանդությունների, թունավորման դեպքերում։ Գեղազարդիչ է։