Կազմորի. ՀՀ Բույսեր

Կազմորի (լատ.՝ Nárdus), փայլասենի, փշախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կազմորի ցցված (N. stricta)։

Տարածում
ՀՀ-ում տարածված է բարձրլեռնային գոտիների (2300-3500 մ բարձրություններում) մարգագետիններում և մարգագետնատափաստաններում։ Չարորակ մոլախոտ է։ Աճում է թթու, աղքատ, մոխրակերպ հողերում։

Կենսաբանական նկարագիր
Կարճ, սողացող կոճղարմատով բույս է, առաջացնում է գորշ կանաչավուն խիտ ճիմ։ Ցողունն ուղիղ է, կոշտ և մերկ՝ առանց հանգույցների, բարձրանում է՝ 10-30 սմ։ Տերևներն արմատամերձ են, բարակ, սուր, կոշտ։ Ծաղկաբույլը միակողմանի, նոսր, միածաղիկ հասկիկներով հասկ է։ Ծաղկում է հուլիսի վերջին։ Պտուղը եռանիստ կեղծ հատիկ է։

Կիրառություն
Արագ աճի շնորհիվ մարգագետիններում ճնշում է արժեքավոր խոտաբույսերի աճը։ Նպաստում է մարգագետինների ճմակալմանը, ամրացնում ավազուտները։

 

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում