Կծվուկ. ՀՀ Բույսեր

Կծվուկ (լատ.՝ Bunias), կաղամբազգիների (Brassicaceae) (խաչածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Միջերկրական ծովում։

Տարածում
Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, գետափերին, ցանքերում, աղբոտ վայրերում։

Կենսաբանական նկարագիր
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մազմզուկապատ, բարձրանում է՝ 45-150 սմ։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, հիմքի մասում՝ խոր կտրտված, ցողունայինները՝ նշտարաձև, գոգավորատամնաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման հուրան է, ծաղիկը՝ վառ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը ընկուզանման պատիճակ է։

Տեսակներ
Հայտնի է 6,[2] ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Կծվուկ արևելյան (B. orientalis)։

Նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, վիտամիններ։ Ուտելի է (արմատները, տերևները, երիտասարդ ընձյուղները)։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում