Ձիակասկ. ՀՀ Բույսեր
Ձիակասկ (լատ.՝ Aesculus), ձիակասկազգիների ընտանիքի ծառերի ցեղ։ Հայտնի է 15 (այլ տվյալներով՝ 25) տեսակ։
Տարածում
Բնականորեն աճում է Բալկանյան թերակղզու հյուսիսում, որտեղ աճում է լեռնային լայնասաղարթ խառը անտառներում, 1000-1200 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Իրանի լեռնայի և Հիմալայների նախալեռնային շրջաններում։ Հայաստանում կլիմայավարժվել է և հաջողությամբ աճում է խոնավ և զով շրջաններում։ Բարենպաստ պայմաններում ապրում է մինչև 200-300 տարի։ Լավ է տանում վերատնկումը մեծ տարիքում և համարայա չի հիվանդանում (միջատները չեն վնասում)։
ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Ձիակասկ սովորական (A. hippocastanum)։ Աճում է խոնավ և զով շրջաններում (հյուսիսային անտառներ, Սևանի ավազան, Շիրակի հարթավայր)։
Ստվերասեր է, դիմանում է սառնամանիքներին։ Ամենուրեք, համապատասխան կլիմայի առկայությամբ Նույնիսկ Կանադայի հյուսիսային շրջաններում), լայնորեն օգտագործվում է կանաչապատման բնագավառում։ Երևանում, վերջին տարիներին ևս աճեցվում է տնկարաններում և տեղափոխվում քաղաքի այգիներն ու մայթերը։ Հատկապես գեղեցիկ է ձիակասկը ծաղկման շրջանում, երբ գեղեցիկ սաղարթի միջից վեր են խոյանում սպիտակավուն կամ բաց վարդագույն ծաղիկները։
Կենսաբանական նկարագիր
Սաղարթը բրգաձև է, բարձրանում է՝ մինչև 30 մ։ Տերևները բարդ են, հակադիր, բլթակավոր՝ 5-7 նստադիր տերևիկներով։ Ծաղկաբույլը բրգաձև կամ գլանաձև գագաթնային հուրան է, ծաղիկները՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միաբուն, փշածածկ, կանաչավուն տուփիկ է, բացվում է երեք փեղկով։
Քիմիական կազմ
Կեղևը պարունակում է գլիկոզիդներ (էսկուլին), սապոնիններ, աղաղանյութեր, ներկանյութեր, տերևները՝ մինչև 56 մգ % վիտամին C, ծաղիկները՝ կվերցիտրին, ռուտին, իզոկվերցիտրին, սերմերը՝ սապոնին, էսցին, արտրեսցին, ճարպայուղ (6,45%), աղաղանյութեր (մինչև 0,9 %) և այլն։
Երբեմն դառնէ։
Բժշկության մեջ
Բժշկության մեջ ձիակասկի պատրաստուկները (հաբեր, կաթիլներ) օգտագործում են երակների հանգուցավոր լայնացման, թրոմբոֆլեբիտի, թութքի և այլ դեպքերում։ Պտուղներն օգտագործվում են նաև տեխնիկական օսլա ստանալու համար։ Գեղագարդիչ է. օգտագործվում է կանաչ շինյան մեջ։