Սևատեսուկ. ՀՀ Բույսեր

Սևատեսուկ (լատ.՝ Poterium), սեվագլխիկ, վարդազգիների (վարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Սևատեսուկ բազմակող (լատ.՝ P. polygamum)
  • Սևատեսուկ խավապտուղ (լատ.՝ P. lasiocarpum)։

Առաջինը ՀՀ-ում տարածված է ամենուրեք, իսկ երկրորդը՝ Սյունիքի մարզում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառի բացատներում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը մերկ կամ գրեթե մերկ է, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները փետրաձև են, սղոցաեզր։ Ծաղկաբույլը գլխիկ է, ծաղիկները՝ միասեռ են և երկսեռ՝ նույն ծաղկաբույլում, ներքևում տեղադրված են առէջավոր, վերևում՝ վարսանդավոր, իսկ միջին մասում՝ երկսեռ ծաղիկները։

Ծաղկում է մայիս-հունիսին։

Պտուղը երկայնակի, քառակող, շագանակագույնից մինչև մուգ դարչնագույն երկսերմիկ է։

Նշանակություն և կիրառում

Դեղաբույս է. պարունակում է սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիդներ, եթերայուղեր և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են թարախային վերքերի բուժման ժամանակ։

Կիրառվում է նաև օծանելիքի արտադրության մեջ։ Մեղրատու է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում