Կծմախոտ. ՀՀ Բույսեր

Կծմախոտ (լատ.՝ Botriochloa), միրուսաբույս, միրուքախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Արմատները կարճ են, սողացող։ Ցողունը կանգուն է, բարձրանում է ՝ մինչև 80 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, առաջացնում են արմատամերձ վարդակ։ Ծաղկաբույլը կազմված է հասկանման ճյուղերի փնջից, մատնանման է կամ հուրանանման։ Հասկիկները երկարավուն-գծաձև են, կանաչավուն, կարմրավուն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սերմնապտուղ է։

Տեսակներ

Հայտնի է 25, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Կծմախոտ սովորական (B. ischaemum)
  • Կծմախոտ կովկասյան (B. caucasicum)։

Տարածում

Հանդիպում է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է լեռներում, տափաստանների և անապատների թեքություններում։

Նշանակություն

Կերաբույս է, պարունակում է հում պրոտեիններ, ճարպեր, թաղանթանյութ և այլն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում