Ճահճախոտ. ՀՀ Բույսեր
Ճահճախոտ (լատ.՝ Eleocharis), բոշխազգիների (Cyperaceae) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունն ակոսավոր է՝ չճյուղավորվող, բարձրանում է՝ 10-50 սմ։ Տերևազուրկ է։ Ծաղիկները մեկական են, մանր, երկսեռ, ցողունների ծայրերին։ Ծաղկում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Պտուղն ընկուզիկ է։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 6 տեսակ՝
- Ճահճախոտ հնգածաղիկ (E. quinqueflora),
- Ճահճախոտ ասեղնավոր (E. acicularis),
- Ճահճախոտ ճահճային (E. palustris),
- Ճահճախոտ թասակավոր (E. mitracarpa) և այլն։
Տարածում
Հանդիպում է Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է լճակների, դանդաղահոս գետերի, գետակների, առվակների ու ճահիճների ափերին։