Մկնասոխ. ՀՀ Բույսեր
Մկնասոխ (լատ.՝ Scilla) հակինթազգիների (Hyacinthaceae) ընտանիքի բազմամյա սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 60 (այլ տվյալներով՝ 90) տեսակ։
Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում՝ 6 տեսակ՝
- Մկնասոխ Սիբիրյան (Scilla siberica Haw.),
- Մկնասոխ Միշչենկոյի (Scilla mischtschenkoana Grossh.),
- Մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii K. Koch),
- Մկնասոխ հայկական (Scilla armena Grossh.),
- Մկնասոխ կովկասյան ( Scilla caucasica Misch.),
- Մկնասոխ Վինոգրադովի (Scilla winogradowii Sosn.):
Կենսաբանական նկարագիր
Ցողունը տերևազուրկ է, բարձրություն՝ 15-20 (հազվադեպ՝ 40) սմ։ Տերևները գետնամերձ են, գծաձև։ Ծաղկաբույլը հիմնականում նոսր հուրանաձև է (հազվադեպ՝ միայնակ), ծաղիկները՝ սպիտակ, երկնագույն, կապույտ, կապտամանուշակագույն։ Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում ապրիլին։ Պտուղը սակավասերմ տուփիկ է։
Պարունակում է ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։
Տարածում
Միշչենկոյի մկնասոխը հանդիպում է Վայոց ձորի (Արենի գյուղի շրջակայքում) և Սյունիքի մարզերում։ Աճում է ստորին և միջին գոտիների ժայռաճեղքերում և քարաժայռերին (1000-1800 մետր բարձրություններում), Ատրոպատանյան մկնասոխ՝ միայն Սյունիքի մարզում (Արաքս գետի կիրճում)՝ ստորին և միջին լեռնային գոտիների խճաքարոտ և քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում (400-1200 մետր բարձրություններում), Ռոզենի մկնասոխ՝ Լոռու և Շիրակի մարզերի, Գեղամա լեռնաշղթայի ենթալպյան մարգագետիններում՝ գետակների ափերին, խոնավ վայրերում (2000-2500 մետր բարձրություններում)։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։