Ցմախ. ՀՀ Բույսեր

Յմախ, (լատ.՝ Gypsophila), սապնարմատ, մեխակազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է կամ փռված, ճյուղավորվող, բարձրությունը՝ 20-100 սմ։ Տերևները հակադիր են, նստադիր, ամբողջական, նեղ գծայինից մինչև ձվանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, վարդագույն կամ ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը միաբուն, ձվաձև տուփիկ է։ Տեսակների մեծ մասը պարունակում է սապոնիններ։

Տարածում
Ցմախ արեցանմանը (G. aretioides) հազվադեպ հանդիպում է Գեղարքունիքի (Վանման գ.) և Արարատի (Ուրծի լեռնաշղթա) մարզերում, աճում է քարքարոտ, կավոտ, կրաքարոտ վայրերում, առաջացնում է ամուր բարձիկներ։ Ցմախ Թախտաջյանի (G. takhtadzhanii) Հայաստանի բնաշխարհիկ է, ցմախ մտրականմանը (G. virgata) հազվադեպ հանդիպում է Երևանի և Շիրակի ֆլորիստիկ. շրջաններում, աճում է կավավազային հողերում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, ժայռոտ, ավազոտ և այլ վայրերում, նաև մարգագետիններում, դաշտերում, ճամփեզրերին։

Կիրառություն և նշանակություն
Ցողունների, տերևների ու ծաղիկների պատրաստուկներն օգտագործում են որպես փսխեցնող, ցավազրկող և այլն միջոց, արմատները՝ շամպույն, օճառափոշի պատրաստելու համար։ Որոշ տեսակներ՝ պատային ցմախ, ցմախ ձգվածը (G. porrigens), չարորակ մոլախոտեր են, իսկ ցմախ անատոլիական (G. anatolica) և ցմախ Լիպսկու (G. lipskyi) տեսակները՝ հազվագյուտ և անհետացող։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում