Թանթռնիկ. ՀՀ Բույսեր
Թանթռնիկ (լատ.՝ Sedum), փերփեր, գառնադմակիկ, թանձրատերևազգիների (Crassuceae) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի կամ թփերի ցեղ։
Տարածում և էկոլոգիա
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է միջին և բարձրլեռնային գոտիների քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում, խճաքարերի մեջ։ Հինականում աճում է Եվրասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում. Թանթռնիկները պահանջում են՝ հարուստ և լուսավոր հողամասեր։ Խոնավության նկատմամբ այնքան Էլ պահանջկոտ չեն։ Ջերմատներում մշակվող բույսերը պետք Է ջրել խիստ չափավոր, քանի որ ավելորդ խոնավությունից բույսերը նեխում են։
Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատավոր բույս է։ Ցողունը երբեմն ճյուղավորվող է, բարձրանում է՝ 3-20 (հազվադեպ՝ մինչև 60) սմ։ Տերևները մսալի են, ամբողջական, հերթադիր։ Ծաղկաբույլը հովանոցաձև է կամ վահանանման, ծաղիկները՝ մանր, կարմրավուն, կանաչասպիտակավուն, դեղին, սպիտակ և այլն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը հավաքական տերևապտուղ է։
Նշանակություն և կիրառում
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ։ Գեղազարդիչ է։ Օգտագործվում է ներշենքային կանաչապատման և քարապարտեզների ձևավորման ու հարդարման համար։ որգային ձևավորումներում մեծ տարածում է գտել S. lidium Boiss թանթռնիկը, որը շատ արագ աճելով գեղեցիկ ու համաչափ գորգ է կազմում և չափա֊զանց հեշտ է բազմանում։ Թանթռնիկ լիդիումը բազմանում է կտրոններով և թփի բաժանումով։ Բավական է բույսի կտրոնները գարնանը կամ ամռանը շաղ տալ հողի երեսին, ձեռքով կամ թեկուզ և ոտքով քիշ սեղմել ու հողը միաժամանակ խոնավ պահել, դրանք արագորեն արմատակալում են և դառնում ինքնուրույն բույսեր։ Մեր պայմաններում հաջողությամբ ձմեռում է բաց գրունտում, եթե տեղը չոր է. հակառակ դեպքում արագ ցրտահարվում է։ Տնկումը կատարվում է փոքր փնջերով, 5-8 սմ միջբուսային տարածությամբ։
Տեսակներ
Թանթռնիկսպուրիում
Թանթռնիկսպուրիումը (S. spurium M. B.) ունի կարմրավուն ցողուններ և տերևներ։ Ծաղիկները վարդագույն են։ Բույսի բարձրությունը հասնում է 15 սմ֊ի։ Հայրենիքը Կովկասն է Բազմանում է կտրոններով։ Օգտագործվում է ծաղկային ձևավորումներում։ Մեր պայմաններում ձմեռում է բաց գրունտում։ Թանթռնիկ գլաուկումի և ռեֆլեքսումի (S. glaucum Lmk և S. reflexum) ցողունները և տերևներր գորշ կապտավուն են։ Նույնպես օգտագործվոսմ են գորգային ձևավորումներում։ Ձմեռում են բաց գրունտում։
Թանթռնիկ սպեկտաբիյեի
Թանթռնիկ սպեկտաբիյեի (S. spectabile) բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի։ Ծաղիկները վարդագույն են, խմբերով աճելով միմյանց կողքի կազմում են հովանոցաձև, խոշոր ծաղկաբույլեր, որոնք կտրած վիճարկում ջրի մեջ դիմանում են 15-20 օր է։ Մեր պայմաններում հիանալի ձմեռում են բաց գրունտում։ Օգտագործվում են ղևանդներում, միքսբորդերներում, մշակվում են նաև կտրած ծաղիկներ ստանալու Համար։ Բազմանում են գլխավորապես կտրոններով և թփիկների բաժանումով։
Հայտնի է մոտ 500 (այլ տվյալներով՝ 450-600), ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ Թանթռնիկ բարակացողուն (Տ. tenellum), Թանթռնիկ բարակ (Տ. gracile), Թանթռնիկ կովկասյան (Տ.caucasicum), Թանթռնիկ հակադրատերև (Տ. oppositifolium) են։