Ծվծվուկ. ՀՀ Բույսեր
Ծվծվուկ (լատ.՝ Silene), ծտի փլավ, կաթնիկ, մեխակազգիների (Caryophyllaceae) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 70 սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական, գծաձև կամ նշտարաձև, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը՝ ողկուզանման, գլխիկանման, վահանանման և այլն, ծաղիկները՝ երկսեռ, հազվադեպ՝ միասեռ, միատուն կամ երկտուն, սպիտակ, վարդագույն, դեղնականաչավուն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը տափակ երիկամաձև են։
Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ստորին լեռնայինից մինչև ենթալպյան գոտու քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, մարգագետիններում և այլն, աղբոտում է ցանքերը։ Որոշ տեսակներ՝ ծվծվուկ Թալիշի (Տ. talyschensis) և ծվծվուկ Տատյանայի (Տ. tatjanae) և այլն, բնաշխարհիկներ են։
Նշանակություն
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին են) և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես խորխաբեր միջոց, «կարմիր քամի» հիվանդության ժամանակ և այլն։ Որոշ տեսակների մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են սննդի մեջ, իսկ որոշ տեսակներ մշակվում են որպես գեղազարդիչ բույս։
Տեսակներ
Հայտնի է մոտ 450 [1]. (այլ տվյալներով՝ 400), ՀՀ-ում՝ 33 տեսակ՝
- ծվծվուկ ավազուուային (Տ. arenosa),
- ծվծվուկ արարատյան (Տ. araratica),
- ծվծվուկ Սիսիանի (Տ. sisianica),
- ծվծվուկ թավածաղիկ (Տ. lasiantha),
- ծվծվուկ լայնատերեվ (Տ. latifolia) և այլն։