Պայթակենի. ՀՀ Բույսեր

Պայթակենի (լատ.՝ Colutea), բակլագգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ փշերով ծածկված թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • պայթակենի արևելյան (լատ.՝ C.orientalis),
  • պայթակենի կիլիկյան (լատ.՝ C. cilicica)
  • պայթակենի Կոմարովի (լատ.՝ C. komarovii)։

Հանդիպում է Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում՝ թեքությունների վրա, չոր, զառիթափ, ժայռոտ լանջերին։

Կենսաբանական նակարգիր

Թփի բարձրությունը մինչև 3(4) մ է։ Ընձյուղները թավոտ են։ Տերևները բարդ են, կենտփետրաձև, տերևիկները՝ կլորավուն կամ հակառակ ձվաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ խոշոր, դեղին, նարնջակարմրավուն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը պարկանման, բազմասերմ, կիսաթափանց ունդ է։ Լուսա- և ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Տարածում

Տարածված են Եվրասիայի բարեխառն գոտիներում (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս):

Նշանակություն

Բնափայտն ամուր է. պատրաստում են մանր իրեր և զանազան գործիքներ։ Կոմարովի պայթակենին գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում