Որմնաբույս. ՀՀ Բույսեր

Որմնաբույս (լատ.՝ Parietaria), կռվինչ, ապակեխոտ, ապիկո փրփուր, պատեղիճ, եղինջագգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 12 տեսակ։

Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատներով կամ հիմքում փայտացած ցողուններով խոտաբույս է։ Տերևները կոթունավոր են, հերթադիր, ամբողջաեզր, թավոտ կամ գեղձային մազիկներով։ Ծաղիկները երկսեռ Են, առանց պսակաթերթիկների։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը ձվանման է։ Նպաստում է հողառաջացմանը։

Հայաստանում
ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • որմնաբույս հուդայական (Parietaria juda- ica),
  • որմնաբույս ուղիղ (Parietaria erecta),
  • որմնաբույս թաքնված (Parietaria cryptarum),
  • որմնաբույս սերբիական (Parietaria serbica),
  • որմնաբույս մանրածաղիկ (Parietaria micrantha)։

Տարածում
Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է ժայռաճեղքերում, խոնավ և ստվերոտ վայրերում (մինչև ենթալպյան գոտի)։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում