Փռշնի. ՀՀ Բույսեր
Փռշնի (լատ.՝ Celitis), թեղազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։
Տարածում
Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում (մինչև 2000 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ և ժայռոտ լանջերին։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձր, մինչև 10 (16) մ է, սաղարթը՝ գմբեթաձև, նոսր, ընձյուղները՝ կարմրագորշավուն։ Տերևները հերթադիր են, ձվաձև, էլիպսանշտարաձև, ատամնաեզր, կաշեկերպ։ Ծաղիկները բաժանասեռ են, անբարետես։ Ծաղկում է տերևները բացվելուն զուգընթաց։ Պտուղը փոքր, գնդաձև, դեղնակարմրավուն կամ նարնջադեղնավուն, կապտավուն խավով ծածկված կորիզապտուղ է։ Պտուղներն ուտելի են, պարունակում են ճարպայուղեր, կեղևը՝ աղաղանյութեր։ Բնափայտն ամուր է, օգտագործում են ատաղձագործական և խառատային իրեր պատրաստելու համար։ Ջերմասեր և լուսասեր է, չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, ապրում է մինչև 500 տարի։
Տեսակներ
Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 70), նրանցից մի քանիսը.[1] ՀՀ-ում՝ 2 տեսակ՝
- փռշնի մերկատերև (C. glabrata),
- փռշնի կովկասյան (C. caucasica)։