Քոսքսուկ. ՀՀ Բույսեր
Քոսքսուկ, քոսաբույս, այրեծաղիկ (լատ.՝ Scabiósa), ակքանազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 30-70 (5-70) սմ։ Տերևները հակադիր են, ամբողջական կամ փետրաբաժան՝ պատված նուրբ մազիկներով։ Ծաղկաբույլը գլխիկանման է, ծաղիկները՝ բաց դեղին, կապույտ, վարդագույն կամ վառ ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը սերմիկ է։ Բոլոր տեսակները մեղրատու են։
Տարածում
Տարածված է բոլոր մարզերի լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, կիսաանապատներում, չորասեր համակեցություններում, որոշ տեսակներ՝ ալպյան և ենթալպյան մարգագետիններում, անտառներում, բառեխառն գոտիներում և այլն։
Տեսակներ
Հայտնի է մոտ 80 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 10 տեսակ՝
- Քոսքսուկ աղավնու (Տ. columbaria),
- Քոսքսուկ պարսկական (Տ. persica),
- Քոսքսուկ վրացական (Տ. georgica),
- Քոսքսուկ կովկասյան (Տ. caucasica),
- Քոսքսուկ կրկնափետրաձև (Տ. bipinnata) և այլն։