Մարեմխոտ. ՀՀ Բույսեր

Մարեմխոտ (լատ.՝ Géum), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 40 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրությունը մինչև 80 սմ է։ Արմատամերձ տերևները քնարաձև փետրաբաժան են, ցողունայինները՝ եռմասնյա-եռաբաժան։ Ծաղիկները մեկական են կամ հավաքված վահանանման ծաղկաբույլերում, դեղին կամ կարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին (օգոստոսին)։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Մարեմխոտ սովորական,Մարեմխոտ գետային:

Տարածում

Տարածված է Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է խոնավ մարգագետիններում, գետափերին, անտառներում և այլն։

Քիմիական կազմ

Պարունակում է աղաղանյութեր, գլիկոզիդներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), եթերայուղ, ներկանյութ և այլն։

Նշանակություն

Պտուղը բազընկյուզիկ է։ Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաբորբոքային, հակաման ՄԵխակ մշակովի մանրեային, արյունահոսությունը դադարեցնող, կապող միջոց։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում