Թելամամուռ. ՀՀ Բույսեր
Թելամամամուռ (լատ.՝ Bryum), թելամամուռագգիների ընտանիքի միատուն, երկտուն, հազվադեպ՝ բազմատուն ցողունատերևային մամուռների ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունն ուղիղ է, բարձրություն՝ մինչև 2 սմ։ Ընձյուղները կատվիկանման են, ստորին մասինը՝ մանր, վերինը՝ ավելի խոշոր՝ հավաքված փումփուլիկներում կամ վարդակներում, կամ էլ բոլոր տերևները նույն մեծության են, կլորավունձվաձև, ձվանշտարաձև, նշտարաձև և այլն։ Երկարավուն, գլանաձև, տուփիկը (սպորներով) կարմիր տոտիկի վրա է։ Սպորներն առաջանում են գարնանից մինչև ուշ աշուն։
Տեսակները
Հայտնի է 800, ՀՀ-ում՝ 21 տեսակ՝
- Թելամամաուռ արծաթափայլ (B. argenteum),
- Թելամամուռ մազակիր (B.capillare),
- Թելամամուռ ճմաձև (B. caespiticium):
Տարածում
Տարածված է բոլոր մարգերի բարձրադիր գոտիներում՝ կիսաանապատներից մինչև ալպյանը։ Աճում է դաշտերում, գետերի և առուների ափերին, ճանապարհների մոտ և այլն։ Առաջացնում է բաց կամ կապտականաչավուն, չոր, արծաթասպիտակավուն ճիմ։