Լյարդամամուռ. ՀՀ Բույսեր

Լյարդամամուռ (լատ.՝ Hepaticae), մարշանցիա, լյարդամամուռների դաս։

Տեսակներ

Հայտնի է մոտ 6000, ՀՀ-ում՝ 50 տեսակ։ Ամենատարածվածը մարշանցիա բազմաձևն (լատ.՝ Marshantia polymorpha) է։ Աճում է լեռնային բոլոր գոտիների անտառային տարածքներում, խոնավ վայրերում, գետերի ու առվակների ափերին և այլն։

Արտաքին տեսք

Թալոմը փռվող է, մուգ կանաչ կամ դեղնականաչավուն, ճյուղավորվող, երկտուն, երկարությունը՝ 2-10 սմ։ Թալոմի վերին մակերեսին գոյանում են հատուկ բողբոջազամբյուղներ, որոնց հատակին, կոթերի վրա առաջանում են բազմացման բողբոջներ (վեգետատիվ բազմացման համար), իսկ թալոմի տակ՝ ռիզոիդներ (որոնց միջոցով ամրանում է հողին) և հատուկ թեփուկներ (համարվում են տերևների սկզբնակներ)։ Արական բույսերի պատվանդանն ութթաթանի եզրով, տափակ սկավառակի տեսք ունի, որի վրա զարգանում են անթերիդիումները, իսկ իգական բույսի բազմաճառագայթ պատվանդանի ստորին երեսին զարգանում են արքեգոնիումները։ Սպորներև առաջանում են տուփիկներում՝ ամռանը։ Հողագոյացնող և տորֆագոյացնող է։ Կան բվականին տափակ կամ հարթ տեսակներ, հիմնականում փռված են գետնին կամ գտնվում են ջրի մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում