Օճառախոտ. ՀՀ Բույսեր

Օճառախոտ, օճառաբույս, փրփրիկ, (լատ.՝ Saponaria), մեխակազգիների (Caryophyllaceae) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Դասի ներկայացուցիչների անուները ծագել է լատ.՝ sapo - «օճառ» բառից, բույսի արմատներից կարելի է ստանալ փրփուր։

Կենսաբանական նկարագիր

Տերևները հակադիր են, էլիպսաձև, գծանշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը երկարավուն, ձվաձև, միաբուն տուփիկ է։ Սերմերը կնճռոտ են, երիկամաձև կամ քիչ ուռուցիկ։

Տարածում

Մոտ 15 տեսակ,տարածված են Եվրասիայում (հատկապես Միջերկրական)։ Տարածված է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է անտառեզրերին, թփուտներում, քարքարոտ և չոր լանջերին։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40-80 սմ։

Կիրառում և նշանակություն

Դեղատու օճառախոտի արմատները պարունակում են սապոնիններ, եփուկը կամ թուրմն օգտագործում են որպես խորխաբեր, միզամուղ, լեղամուղ միջոց։ Միջատասպան է։

Տեսակներ

Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 25), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Օճառախոտ դեղատու (լատ.՝ Տ.officinalis),
  • Օճառախոտ կպչուն (լատ.՝ Տ. viscosa)
  • Օճառախոտ արեվելյան (լատ.՝ Տ. orientalis):
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում