Մակարդախոտ. ՀՀ Բույսեր

Մակարդախոտ (լատ.՝ Galium), մածնի, կտրածի խոտ, կառչուկ, կաթնախոտ, քրքմեղ, տորոնազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Տեսակներ
Հայտնի է մոտ 400, ՀՀ-ում՝ 31 տեսակ՝ Մակարդախոտ իսկական (G. verum), Մակարդախոտ գարնանային (G. vernum), Մակարդախոտ Մայմեխի (G. majmechense), Մակարդախոտ ա մ են աբարակ (G. tenuissimum) և այլն։

Տարածում
Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռներում, հաճախ՝ նաև ենթալպյան և ալպյան գոտիներում։ Աճում է մարգագետիններում, անտառի բացատներում և եզրերին, քարքարոտ և խճոտ լանջերին, հաճախ՝ աղբոտ վայրերում։ Մակարդախոտ Սեվանին (G. sevanense) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Սպիտւսկասարի լանջերին) և Մակարդախոտ Սոսնովսկուն (G. sosnowskyi)՝ Գեղամա լեռնաշղթայում (աճում է հրաբխային քարացրոններում, քարքարոտ և խճոտ լեռնալանջերին)։ Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են։

Կառուցվածք
Ցողունը հատվածավոր է, փռվող, տարածվող կամ կանգուն, քառանիստ, փշապատ կամ մերկ, բարձրանում է՝ 5-50 սմ Տերևներն ամբողջական են՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկաբույլը կիսահովանոցանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, դեղնավուն կամ դեղին։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը չոր, երկընկուզիկ է։

Կիրառում և նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդ, սապոնիններ, վիտամին C, տանիններ, կարմիր ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող, լուծողական։ Մեղրատու է։ Մակարդախոտ Քյափ ազին (G. kiapazi) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Վարդաձոր գյուղ), աճում է ալպյան գոտուքարքարոտ լանջերին, Մակարդախոտ Դեկենին (G. decaisnei)՝ Սյունիքի մարզում (Նռնաձոր գյուղ)՝ ստորին և միջին լեռն, գոտիների գիհու նոսրանտառներում, կրային լանջերին, Մակարդախոտ վալանտանմանը (G. valantioides) կովկասյան բնաշխարհիկ է, աճում է Լոռու մարզում (Ձորագետի վերին հոսանքում, վերնագավառում)՝ խոտածածկ լանջերին, թփուտների մացառուտներում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում