Վարազափուշ. ՀՀ Բույսեր

արազափուշ (լատ.՝ Carlina), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սովորական վարազափուշ (Carlina vulgaris)։

Տարածում

Տարածված է Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզերի ստորին և վերին լեռն, գոտիներում։ Աճում է լեռնատափաստաններում, չոր մացառուտներում և ճամփեզրերին։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը բարձրությունը՝ 20-70 սմ է (որոշ տեսակներ անցողուն են)։ Տերևները հերթադիր են, փշոտ, փետրաձև բլթակավոր։ Զամբյուղները մեկական են, կիսագնդաձև, բազմածաղիկ, գտնվում են ցողունի ծայրին կամ նստադիր են՝ արմատամերձ տերևավարդակում։

Ծաղիկները երկսեռ են, կարմիր կամ դեղին։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը խիտ թավոտ, փուփուլիկով սերմիկ է։

Բժշկության մեջ

Վարազափուշը դեղաբույս է։ Որը պարունակում է ալկալոիդներ, պոլիացետիլային թթուներ, ֆլավոնիդներ։ Պատրաստուկներն օգտագործում են ստամոքսի թերֆունկցիայի, ռևմատիզմի ժամանակ և որպես քրտնաբեր միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում