Ոսկեզանգ. ՀՀ Բույսեր
Ոսկեզանգ (լատ.՝ Forsythia), ֆորզիցիա, ձիթենազգիների ընտանիքի բազմամյա տերևաթափ թփերի ցեղ։ Հայտնի է 8 տեսակ։ ՀՀ-ում ծաղկաբուծության մեջ ներդրված է ոսկեզանգ միջինը (Forsythia intermedia)։
Կենսաբանական նկարագիր
Ցողունն ուղղաձիգ է կամ թեքված, բարձրությունը՝ մինչև 2 մ։ Տերևները պարզ են, մուգ կանաչ, հակադիր, ամբողջաեզր կամ սղոցաեզր։ Ծաղիկները տերևանութներում են, մեկական կամ 23(6)-ական, զանգականման, վառ դեղինից մինչև ոսկեդեղին։ Ծաղկում է վաղ գարնանը՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը երկբուն, բազմասերմ տուփիկ է։ Սերմերը թևավոր են։ Լուսասեր է, ջերմա- և ցրտադիմացկուն։ Գեղազարդիչ է։