Ցորնուկ. ՀՀ Բույսեր
Ցորնուկ, (ցորենի խոտ, փըստփստուկ) (լատ.՝ Brómus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա, հազվադեպ երկամյա և բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է ցորնուկի շուրջ 100 տեսակ։
Հայաստանում
ՀՀ-ում՝ 14 տեսակ՝
- Ցորնուկ Դանթոնի (Bromus danthoniae),
- Ցորնուկ խայտաբղետ (Bromus variegatus),
- Ցորնուկ ճապոնական (Bromus japonicus),
- Ցորնուկ հուրանավոր (Bromus scoparius),
- Ցորնուկ Բիբերշտեյնի (Bromus biebersteinii) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խճոտ, քարքարոտ, չոր վայրերում, խոտածածկ թեքություններում, պարապուտներում, գետափերին, այգիներում, բնակավայրերում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 10-80 (երբեմն՝ 100) սմ է։ Տերևները գծաձև են, թավոտ կամ մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ հոծ հուրան է՝ 10-20 հասկիկներով։ Ծաղկում է ապրիլից մինչև օգոստոս։
Պտուղը սերմիկ է։ Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։
Նշանակություն
Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։