Աճալ. ՀՀ Բույսեր

Աճալ (լատ.՝ Cassia), ժիրակենի, կակժիրակենի, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, մշտադալար կամ տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 450-500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ։

Արտաքին կառուցվածք

Տերևները զույզփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է ամռանից մինչև ուշ աշուն։ Պտուղը կաշեկերպ, լայնակի միջնապատերով ունդ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են։

Տարածվածությունը Հայաստանում

ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակում են գեղազարդիչ տեսակները՝ աճալ վահանաձև (C. corymbosa), աճալ թաղիքանման (C. tomentosa), աճալ հակաձվաձև (C. obovata), աճալ սրատերև (C. acutifolia) և այլն։

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում