Ձագախոտ. ՀՀ Բույսեր

Ձագախոտ (լատ.՝ Erysimum), դեղնածաղիկ, աղվեսասուսեր, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է Ձագարասունկ, Հորթալեզու, Հուդայածառ, Գրիֆիթի, Ձիակասկ, Ձագախոտ, Ձիաձետ 100-125:

Հայաստանում

ՀՀ-ում՝ 18-20 (մեծ մասը՝ բնաշխարհիկ) տեսակ՝ Ձագախոտ սրածայր (E. cuspidatum), Ձագախոտ ոսկեզօծ (E. aureum), Ձագախոտ կարճապտուղ (E. brachycarpum), Ձագախոտ կարմրակապույտ (E. lilacinum) և այլն։ Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև ալպյանը։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռաճեղքերում, նոսրանտառներում, թփուտներում և այլն։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է, հիմնականում՝ ճյուղավորվող, բարձրանում է՝ 6-120 սմ՝. Տերևներն ամբողջական են կամ գոգավոր-աղեղնաեզր, երկարավունից մինչև գծանշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը պատիճ է։

Նշանակություն

Մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են գլիկոզիդներ (էրիզիմին) և ալկալոիդներ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես սրտային միջոց։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում