Կարմրան. ՀՀ Բույսեր

Կարմրան, մոշա, իրղուն (լատ.՝ Támarix), կարմրանազգիների ընտանիքի բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը ճյուղավորվող է, բարձրձրությունը՝ 6 մ, ընձյուղները՝ բարակ, կարմրավուն։ Տերևները թեփուկանման են, հերթադիր, նստադիր, կապտականաչավուն կամ մոխրագույն։ Ծաղկաբույլը կողային պարզ ողկույզ է կամ գագաթնային խոշոր հուրան, ծաղիկները՝ երկսեռ (հազվադեպ՝ երկտուն), սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլից մինչև ուշ աշուն։ Պտուղը բազմասերմ, եռակող տուփիկ է։ Սերմերը մանր են, հակառակ ձվաձև։ Ծառեր կամ թփեր են, բարձրությունը՝ 6-10, երկար, բարակ, կարմիր ընձյուղներով։ Տերևները մանր են, թեփուկանման. կապտականաչավուն կամ մոխրագույն։ Ծաղիկները մանր են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն։ Բազմաճյուղ կարմրան Ծաղկափթթությունները կողային պարզ ողկույզներ են կամ գագաթնային խոշոր հուրաններ։ Աճում է արագ, լուսասեր է, երաշտակայուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, որոշ տեսակներ աղադիմացկուն են։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։

Տարածում

Տարածված է Արարատի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է աղուտ-ալկալի հողերում, չորացած գետերի հուներում, գետափերին, խոնավ վայրերում և այլն։

Կիրառում

Որոշ տեսակներ պարունակում են աղաղանյութեր, տոկոֆերոլներ, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ ևև, որոշները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ՝ դեղնախտի, ռևմատիզմի, փայծաղի հիվանդությունների բուժման ժամանակ և որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բազմանում է սերմերով, կտրոններով, արմատային մացառներով։ Լուսասեր է, երաշտակայուն, գեղազարդիչ և մեղրատու։ Կարելի է օգտագործել աղուտ և ալկալի հողերի և ավազուտների կանաչապատման նպատակով։

Տեսակներ

Հայտնի 35[1],հետագայում նրանց թիվը հասավ մոտ 90-ի[2],նրանցից մի քանիսը՝ [3] (այլ տվյալներով՝ 54) տեսակը, աճում է Հարավային Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի անապատներում, կիսաանապատներում ու տափաստաններում։ ԽՍՀՄ նախկին տարածքում տարածված է 24, ՀՀ-ում՝ 6 տեսակ, հիմնականում կենտրոնացված է Արարատյան դաշտում; Հայաստանում ամենատարածված տեսակը բազմաճյուղ կարմրանն է (T. ramosissima), որը հանդիպում է նաև Մեղրիում, Իջևանում։ Մեղրատու է, ունի նաև դեկորատիվ նշանակություն։ ՀՀ-ում՝ 8 (9) տեսակ՝

  • կարմրան ճյուղառատ (T. ramosissima),
  • կարմրան Արարատի (T. araratica),
  • կարմրան քառ առէջ (T.tetrandra),
  • կարմրան Մեյերի (T. meyeri) և այլն։

Կարմրան պայծառը (T. florida) հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Մեղրի), աճում է գետափերին, կավոտ և ավազոտ վայրերում), Մեյերի կարմրան՝ Արարատի (գյուղ Ծրասխ), Արմավիրի (գյուղ Եղեգնուտ) և Սյունիքի (Ագարակ, Մեղրի) մարզերում՝ փուխր աղուտներում և առափնյա ավազուտներում։

Կարմրան ութառէջը (T. octandra)՝ Արարատի (Երասխ, Արարատ), Արմավիրի (գյուղ Մարգարա) մարզերում՝ աղուտներում և գետափերին։ Այս հազվագյուտ տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում