Լիքվիդամբար խեժատու. ՀՀ Բույսեր

Լիքվիդամբար խեժատու (լատ.՝ Liquidambar styraciflua), համամելազգիների ընտանիքի, լիքվիդամբար ցեղի բույս։

Նկարագրություն
Ծառ է՝ մինչև 45 մ բարձրությամբ, ուղիղ, սլացիկ բնով, որի տրամագիծը հասնում է 120-150 սմ-ի, նեղ, ձվաձև սաղարթով։ Երիտասարդ ընձյուղները սկզբում ծածկված են ելունդավոր, շիկավուն մազիկներով, ավելի ուշ՝ թևանման ելուստներով, կարմրագորշավուն են։ Բնի կեղևը խոր-ակոսավոր է, մուգ մոխրավուն։ Տերևները 5-7 խոր թաթաբլթակավոր են, 10-18 սմ երկարությամբ, փայլուն, վերևից մուգ կանաչ, ներքևից` ավելի բաց գույնի, աշնանը ստանում են մուգ մոռագույն գունավորում։ Բլթակները երկարավուն-եռանկյուն են, սրածայր, մանր-ատամնաեզր։ Տերևակոթունները հասնում են 6-18 սմ երկարության։ Տերևակիցները մանր են։ Առէջային ծաղիկները հավաքված են ծայրային ողկույզներում, ծածկված շիկավուն մազմզուկներով։ Վարսանդայինները հավաքված են միայնակ, դեպի ցած հակված գլխիկներում։ Պտղաբույլերը գնդաձև են, 2,5-3,5 սմ տրամագծով և ծառի վրա պահպանվում են ողջ ձմռան ընթացքում։

Տարածվածություն
Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Ֆլորիդա, Օհայո, Ինդիանա, Օկլահոմա, Միսսիսիպի գետի ստորին հոսանքներում, Կենտրոնական և Հարավային Մեքսիկայի լեռներում և Գվատեմալայում, ցածրադիր, շրով ամեն տարի ողողվող տեղամասերում։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողեր։ Բազմանում է սերմերով, որոնք տրատիֆիկացիայի կարիք են զգում։ Հայաստան է ներմուծվել 30-ական թվականներին և մշակվել է Երևանի կանաչ գոտում, որտեղ պաշտպանված վայրերում լավ է աճում, հազվադեպ է ցրտահարվում և աչքի է ընկնում դեկորատիվ բարձր ատկանիշներով։ ճրաշալի է աճում Իջևանի, դենդրարիում, որտեղ բոլորովին չի ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել ՀՀ մերձարևադարձային շրջաններում։ Արարատյան դաշտի տաք միկրոշրջաններում կարելի է մշակել սահմանափակ քանակությամբ։

Կիրառություն
Բնափայտը կարմրագորշավուն է, ծանր, ամուր, օգտագործվում է զենքերի փայտյա մասերը պատրաստելու, կահույքի, տարայի, լավագույն ֆաներայի արտադրությունում, թղթի արդյունաբերության, ինչպես նաև վագոնաշինության և ինքնաթիռաշինության բնագավառում։ Հայաստանում արդյունաբերական կիրառում չունի

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում