Շանբերան. ՀՀ Բույսեր
Շանբերան, (անգլ.՝ Antirrhinum), առյուծաբերան, խլածաղկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա դեկորատիվ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ ՀՀ-ում մշակության մեջ՝ 1 տեսակ՝ Շանբերան խոշոր (A. majus):
Տեսակներ
Հայտնի է Շանբերանի շուրջ 40 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում։ ԽՍՀՄ-ում աճում է 2 տեսակ, որից խոշոր շանբերանը մշակվում է նաև ՀԽՍՀ-ում։
Կենսաբանական նկարագիր
Նշված տեսակը միամյա կամ բազմամյա խոտաբույս է, ցողունի բարձրությունը՝ 30-ից 60 սմ։ Տերևները նշտարաձև են, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին կամ սպիտակ։ Սերմերը ձվաձև են, կնճռոտ։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ խոշոր, երկշուրթ, կարճ ծաղկակոթերով, կարմիր, դեղին, սպիտակ և այլն։ Սերմերը մանր են, ձվաձև, կնճռոտ։
Կիրառում
Պարտեզագործության մեջ օգտագործվում են հատկապես խոշոր և վառ ծաղիկներ ունեցող տարատեսակները, գաճաճները՝ ծաղկաթմբերի գազոնների, ծաղկազարդման համար։ Լայնորեն կիրառվում է նաև գենետիկական հետազոտություններում։